Նորություններ
Պետությունը կփոխհատուցի ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող և մարտական գործողություններին մասնակցած ուսանողների ուսման վարձը
10.12.2020
Պետությունը կփոխհատուցի ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող այն ուսանողների ուսման վարձը. որոնք մասնակցել են մարտական գործողություններին,
ում օրինական ներկայացուցիչը (ծնող, որդեգրող կամ խնամակալ) մասնակցել է մարտական գործողություններին,
ում ամուսինը մասնակցել է մարտական գործողություններին։
Շահառուները կստանան 2020-21թթ ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսման վարձի 100 % փոխհատուցում։ Եթե շահառու ուսանողը մասնակի կամ ամբողջությամբ արդեն վճարել է վարձը, ապա դա կհամարվի երկրորդ կիսամյակի վարձի վճարում, իսկ ուսումնառությունն ավարտելու դեպքում՝ վճարված գումարն ուսանողը հետ կստանա։
Շահառուն փոխհատուցում ստանալու համար ուսումնական հաստատություն պետք է ներկայացնի՝
- դիմում
- մարտական գործողություններին մասնակից լինելու վերաբերյալ տեղեկանք կամ զինվորական հաշվառման գրքույկում համապատասխան նշում
- անհրաժեշտության դեպքում՝ ամուսնության կամ ծննդյան վկայական։
ℹ Միջոցառումից կարող են օգտվել միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցմամբ սովորող ուսանողները։
#ArmGov
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն