Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հիմնանորոգումից հետո բացվել է «Ախուրյանի բժշկական կենտրոն»-ի առանձին մասնաշենքը և շտապ բուժօգնության կայանը

29.12.2020

 Հիմնանորոգումից հետո այսօր բացվել է «Ախուրյանի բժշկական կենտրոն»-ի առանձին մասնաշենքը և շտապ բուժօգնության կայանը, նոր մասնաշենք է տեղափոխվել նաև թոքային հիվանդությունների կաբինետը։
Ներկաներին ողջունել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը․ «Իրապես կարևոր է, որ այսպիսի ծանր ոլորտում, ինչպիսին առողջապահությունն է լինեն նորմալ պայմաններ, բժշկական ծառայությունների որակի բարելավման առումով այս աշխատանքները շատ կարևոր են։ Ցանկանում եմ ձեզ աշխատանքային հաջողություններ, մեր բնակչությանն էլ առողջություն»։
Նշենք, որ անցած տարում վճարովի ծառայություններից ստացած գումարների, անհատ բարերարների ջանքերով հիվանդանոցի տնօրինության կողմից նորոգվել է վիրաբուժական բաժանմունքի 3 հիվանդասենյակ, 2 վիրակապարան, պատուհանները փոխարինվել են նորերով, վերանորոգվել են երկու մասնաշենքի սանհանգույցները:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 19:22:33