Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պարգևատրվել է Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Վաչագան Վարդանյանը

22.01.2021

 Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Վաչագան Վարդանյանը երկարամյա աշխատանքային գործունեության, ավանդի և 60 ամյա հոբելյանի առթիվ նախօրեին պարգևատրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Բացառիկ ծառայությունների համար» և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի «Վարազդատ Արշակունի» մեդալներով։ Վաչագան Վարդանյանն ունի «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատողի» և «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ» կոչումներ, պարգևատրվել է մի շարք հուշամեդալներով, շնորհակալագրերով ու պատվոգրերով։
Շնորհավորում ենք մեր գործընկերոջը, մաղթում՝ երկար տարիների կյանք ու ձեռքբերումներ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 18:06:00