Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

27.01.2021

ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU GAIA) ծրագրում ընդգրկվելու համար:
ՀՀ Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում hատիկաընդեղենի, խոտաբույսերի և ոչխարաբուծության արժեշղթաներում ընտրված լավագույն առաջարկները կստանան աջակցություն ագրոներդրումների, սարքավորումների, ենթակառուցվածքների և ծառայությունների տրամադրման միջոցով, որոնք ուղղված կլինեն ագրոբիզնեսի հզորացմանը, կանաչ և նորարական տեխնոլոգիաների ներդրմանը, արտադրության բազմազանեցմանը, ծավալների ավելացմանը և ռեսուրսների արդյունավետ կառավարմանը։
Հայտադիմումը կարող եք ձեռք բերել մարզպետարանից, համայնքապետարանից, գյուղի վարչական ղեկավարից կամ ներբեռնել այստեղ.
http://bit.ly/GAIA-UNDPՀայտադիմումների ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. մարտի 1-ը:
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 53 00 00 (229, 118, 226 ներքին համարներով):
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության ու Ավստրիական զարգացման համագործակցության կողմից։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:54:30