Նորություններ
Վիրավոր զինծառայողները 500.000 դրամ աջակցություն կստանան
27.01.2021
Հաստատվել է Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառումը։
Շահառու է համարվում վիրավորում ստացած` բժշկական հաստատություններում բժշկական օգնություն և սպասարկում ստացող (ստացած) անձը, որը չունի հաշմանդամության խումբ կամ ունի/կարող է ունենալ հաշմանդամության երրորդ խումբ:
ℹ Սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր շահառուին 500.000 դրամի չափով։
#ArmGov
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն