Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

28.01.2021

Հարգելի՛ հայրենակիցներ, սպաներ, սիրելի՛ զինվորներ
Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 29-րդ տարին։ Ազգային-ազատագրական պայքարի արդյունքում ստեղծված հայոց բանակին դժվար փորձություն է բաժին հասել հիմա։
44-օրյա պատերազմի ընթացքում մեր երկրի նվիրյալներին միավորեց և թշնամու դեմ պայքարի հանեց հայրենի տունն ու ընտանիքի պատիվը պաշտպանելու, ազատ ապրելու ոգին: Հայ ժողովուրդը ևս մեկ անգամ ցույց տվեց հայրենիքը կյանքի գնով պահելու և պարտադրված դժվարությունները հաղթահարելու հզոր կամքը։ Ցավոք կորուստներն անդառնալի են։
Այսօր, ավելի քան երբևէ, մենք պարտական ենք հայրենիքի սահմանները պաշտպանող հայ զինվորներին, նրանց սնող ու հերոս մեծացնող մայրերին և յուրաքանչյուր օր պետք է գլուխ խոնարհենք հայրենիքի համար ամենաթանկը՝ կյանքը, զոհաբերած հայորդիների հիշատակի առջև ։
Հավերժ փառք մեր Հերոսներին:
Սիրելիներս, մաղթում եմ խաղաղ ու անվտանգ երկինք հայոց աշխարհին, հային վայել անկոտրում կամք ու արժանապատվություն՝ հայ մարտիկին։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59