Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր հյուրընկալել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովին

05.02.2021

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր հյուրընկալել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովին։ Հանդիպման մեկնարկին ՌԴ գլխավոր հյուպատոսը շնորհավորել է Հովհաննես Հարությունյանին պաշտոնում նշանակվելու առթիվ․ «Հարգելի պարոն Հարությունյան, շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար, շնորհավորում եմ Ձեզ այս պատվաբեր ու պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ, մաղթում եմ հաջողություններ աշխատանքում՝ ի շահ Շիրակի մարզի։ Վստահ եմ, որ արդեն իսկ ձևավորված գործընկերային ու բարեկամական հարաբերությունները կշարունակվեն նաև հիմա»։
Հովհաննես Հարությունյանը ողջունել է հյուպատոսին, շնորհակալություն հայտնել մաղթանքների համար և հաջողություններ մաղթել առաքելության մեջ՝ վստահություն հայտնելով, որ ընկերական հարաբերությունները նոր թափ կստանան առաջիկայում․ «Ողջունում եմ Ձեզ, մաղթում եմ բեղուն աշխատանքային գործունեություն։ Վստահեցնում եմ, որ մինչ այժմ ձևավորված աշխատանքային, բարեկամական հարաբերությունները կրելու են շարունակական բնույթ, դրանք կամրապնդվեն մեր համագործակցությամբ, կարևորում եմ հատկապես ապակենտրոնացված համագործակցությունը, խոսքս ՌԴ որոշ մարզերի ու Շիրակի մարզի միջև համագործակցության խորացմանն է առնչվում»։
Անդրադարձ է կատարվել Շիրակի և Կուրսկի, ինչպես նաև Ուլյանովսկի մարզերի միջև կապերի ամրապնդմանը վերաբերող հարցերի, տնտեսական համագործակցությանը վերաբերող նախաձեռնությունների մշակմանը։
«Գյումրու ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի» տնօրեն Հարություն Համբարձումյանն էլ խոսել է կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերի մասին, Շիրակի մարզպետը կարևորել է հատկապես կրթական ծրագրերի իրականացումը, ինչը երկուստեք հնարավորություն է տալիս փորձի փոխանակման և գիտելիքների խորացման։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23