Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ

08.02.2021

 Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ։ Հովհաննես Հարությունյանն աշխատակազմին է ներկայացրել Շիրակի մարզպետի նորանշանակ տեղակալ Դավիթ Սեխլեյանին՝ կարևորելով համատեղ ու արդյունավետ աշխատանքը․ «Մեզ այժմ բարդ ու պատասխանատու աշխատանք է սպասվում, արդյունքներ գրանցել և ձեռքբերումներ ունենալ հնարավոր կլինի համագործակցությամբ, բոլորիս համար կարևոր ուղենիշ պետք է լինի մեր մարզի հիմնախնդիրների լուծումը, հոգսերի թեթևացումը։ Պարոն Սեխլեյանը ունի մասնագիտական բավական փորձ և վստահ եմ՝ մեր ոլորտային պատասխանատուների հետ համատեղ ջանքերով կկարողանան իրենց առջև դրված խնդիրները լուծել»։
Մարզպետի տեղակալ Դավիթ Սեխլեյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ ամեն ինչ կանի թիմային աշխատանքով նոր արդյունքներ գրանցելու համար։
Խորհրդակցության ընթացքում մարզպետն աշխատակազմին է ներկայացրել նաև մարզպետի նորանշանակ խորհրդականին և օգնականներին, միաժամանակ քննարկվել են մի շարք կազմակերպչական և մարզպետի ընթացիկ հանձնարարականներին վերաբերող հարցեր։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23