Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ

10.02.2021

 Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանի հետ այսօր աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ։ Մարզպետի առաջարկությամբ խորհրդակցության մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են հայրենիքի համար ընկած քաջորդիների հիշատակը։
Հովհաննես Հարությունյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել հայրենասեր սերունդ դաստիարակելու համար․ «Ինձ համար դպրոցը մեր պետականաշինության գործում ամենակարևոր օղակներից մեկն է, հատուկ շնորհակալություն պետք է հայտնենք մեր զինվորների մայրերին ու ձեզ՝ հայրենասեր ու անձնազոհ սերունդ դաստիարակելու համար։ Մեր զինվորները չխնայեցին ամենաթանկը՝ կյանքը, բոլորիս կորուստն իսկապես անդառնալի է, մեզ մնում է համախմբվել կարևոր գաղափարի շուրջ՝ ամեն ինչ անել երկրի շենացման, հաղթանակներ ունենալու համար, իսկ որ մենք պետք է հաղթանակներ տոնենք և պետք է շտկենք մեր մեջքը՝ երկրորդ կարծիք չի կարող լինել»։
Շիրակի մարզպետն անդրադառնալով կրթության բնագավառում առկա հիմնախնդիրներին՝ նշել է, որ դրանց լուծման համար կարևոր նախապայման պետք է լինի դպրոցներում նորմալ բարոյահոգեբանական մթնոլորտի ապահովումը, անձնական հարաբերություններից վեր կրթական պրոցեսի կազմակերպումը․ «Բոլորիդ հատուկ ուշադրությունն եմ ուզում հրավիրել կարևոր հարցի վրա՝ դպրոցներում անձնական ու այլ շահերի բախման, տարբեր չհիմնավորված հարաբերությունների պարզաբանումները պետք է բացառվեն, ձեր աշխատանքը պետք է միտված լինի կրթության շարունակականության ապահովմանը, մեր սերնդի դաստիարակության բարդ ու պատասխանատու գործը ձեր ուսերին է և դա պետք է պատվով ու պատասխանատվությամբ իրականացվի»։
Հովհաննես Հարությունյանը կարևորել է համավարակի պայմաններում կրթական հաստատություններում սանիտարահիգիենիկ կանոնների պահպանումը և տեղեկացրել, որ մարզպետարանի համապատասխան ստորաբաժանմանը հանձնարարել է ամենօրյա վերահսկողություն իրականացնել դպրոցներում ուսումնադաստիարակչական պրոցեսի անխափան իրականացման համար։
Հանդիպման ավարտին Շիրակի մարզպետը պատասխանել է լրատվամիջոցներին հետաքրքրող հարցերին։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:44:51