Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.02.2021
Հրավիրում ենք Շիրակի մարզում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ուշադրությունը։
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի հանդիպումը Շիրակի մարզի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
Քննարկվելու են 2020 թվականից հետո առաջացած նոր մարտահրավերներն ու դրանց հաղթահարման, բազմաթիվ ու բազմաբնույթ հիմնահարցերի լուծման ճանապարհային քարտեզի մշակման, դրանցում հասարակական կազմակերպությունների ներգրավվածության, համագործակցության ձևաչափին առնչվող հարցեր։
Հանդիպմանը Ձեր մասնակցությունը հաստատելու համար կարող եք զանգահարել /0312/ 49000/105/ հեռախոսահամարով։