Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վիրավորում ստացած անձինք 500.000 դրամ աջակցություն կստանան

10.02.2021

2020թ․պատերազմի ընթացքում վիրավորում ստացած անձանց տրվող միանվագ 500,000 դրամ աջակցության ծրագրի դիմումներն արդեն ընդունվում են։ Աջակցությունը տրվում է ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած այն անձանց, որոնք բուժհաստատություններում բժշկական օգնություն և սպասարկում են ստացել, չունեն հաշմանդամության խումբ կամ ունեն (կարող են ունենալ) հաշմանդամության երրորդ խումբ:
 Դիմումներն ընդունվում են էլեկտրոնային եղանակով մինչև ապրիլի 15-ը՝ օոliոe.ssa.am կայքի «Արցախում վիրավորում ստացած անձանց աջակցության դիմում» բաժնում (այստեղ՝ https://bit.ly/2ZfPEkR)։
Դիմումը լրացնելիս շահառուն պետք է մուտքագրի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը (անձնագիր կամ նույնականացման քարտ), հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը և իր բանկային հաշվին կցված վճարային քարտի համարը։
Գումարը կփոխանցվի շահառուի քարտային հաշվին։
Դիմումի հաստատման կամ մերժման մասին Սոցիալական ապահովության ծառայությունը էլեկտրոնային հաղորդագրություն կուղարկի դիմողի հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեին։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:54:46