Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր հանդիպել է մարզում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին

11.02.2021

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր հանդիպել է մարզում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ մարզպետը նշել է, որ կարևորում է քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը․ «Սիրելի գործընկերներ, ողջունում եմ ձեզ, ուրախ եմ տեսնել մեզ մոտ, իմ աշխատանքում հստակ նախանշված է կարևոր մեկ ուղղություն՝ ձեզ հետ համատեղ աշխատանքային մթնոլորտի ապահովումը պետք է լինի առաջնայնություն, վստահ եմ, որ միայն համագործակցությամբ կկարողանանք այս ծանր իրավիճակում առաջացած բազմաթիվ խնդիրներին լուծում գտնել, ես գիտեմ նաև, որ մեր մարզի հոգսերով մտահոգ եք դուք ևս, այնպես, որ համատեղ աշխատանքով կկարողանանք արդյունքներ գրանցել»։
Հովհաննես Հարությունյանը նկատել է, որ այլևս ժամանակավրեպ է խնդիրների գույքագրումն ու դրանց մասին միայն խոսելը, պետք է գործուն քայլերի գնալ և դրանց ուշացումն անգամ մեկ օրով արդեն իսկ անթույլատրելի է։
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել մարզպետին ինչպես ջերմ ընդունելության, այնպես էլ համագործակցության պատրաստակամության համար։
Պայմանավորվածություն է ձեռբերվել ոլորտային աշխատանքային խմբեր ստեղծելու, որում կընդգրկվեն մարզպետարանի ինչպես համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներն, այնպես էլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։
«Վստահ եմ՝ մեր համատեղ ջանքերն անարդյունք չեն մնալու, կհաջողենք, եթե հանդուրժողականության, փոխադարձ գործակցության մթնոլորտում լինի մեր աշխատանքը։ Իսկ այս ամենը մեզ պետք է հատկապես 2020 թվականի առաջացրած մարտահրավերները հաղթահարելու համար»,- եզրափակել է Հովհաննես Հարությունյանը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 18:06:00