Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանրային լսումներ 2021 թվականիԱխուրյան համայնքի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շուրջ

11.02.2021

Շիրակի մարզպետի տեղակալ Դավիթ Սեխլեյանը և մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանը մասնակցել են Ախուրյանի համայնքապետարանում անցկացված հանրային լսմանը, որի ժամանակ քննարկվել է համայնքի 2021 թվականի բյուջեում փոփոխություններ կատարելու և համայնքի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը։ Ախուրյան խոշորացված համայնքում 2020 թվականին իրականացվել է 2 սուբվենցիոն ծրագիր, նրանցից մեկը կավարտվի 2021-ին։ Այս տարի ներկայացվել են ևս 4 ծրագրեր, որոնք վերաբերում են ճանապարհաշինությանը, բազմաբնակարան շենքերի կտուրների նորոգմանը, հակակարկտային կայանների տեղադրմանը, ինչպես նաև տեխնիկայի կայանի հիմնմանը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:54:30