Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային այցով Գյումրիում էին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և նախարարի տեղակալները

12.02.2021

 Այսօր աշխատանքային այցով Գյումրիում էին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և նախարարի տեղակալները։ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի ուղեկցությամբ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է «Գյումրու բժշկական կենտրոն», որտեղ մասնակցել է թթվածնային կայանի և ռենտգեն կոնտրաստային նոր համակարգչային տոմոգրաֆիայի կաբինետի բացմանը։ Թթվածնային կայանը կառուցվել է կառավարության ֆինանսավորմամբ՝ 100 մլն դրամի շրջանակներում, այն կապահովի ոչ միայն բժշկական կենտրոնի թթվածնի պահանջարկը, այլև, անհրաժեշտության դեպքում, բուժհաստատությունը թթվածին կմատակարարի այլ հիվանդանոցների ևս։ Իսկ տոմոգրաֆիկ նոր սարքավորումը կենտրոնը ձեռք է բերել լիզինգային ծրագրի շրջանակներում, սարքավորման առկայությունը հնարավորություն կտա մարզի ազգաբնակչությանը անհետաձգելի մի շարք հետազոտություններ անցնել Գյումրիում և չմեկնել մայրաքաղաք։
Լրագրողների հետ զրույցում նախարարը կարևորել է մարզեր այցելությունները՝ նշելով, որ մարզային այցերը սկսել են Շիրակից և անհրաժեշտություն է տեղում ծանոթանալ ոլորտում առկա հիմնախնդիրներին և նախանշել զարգացման ծրագրերը։
Պատասխանատուներն այցելել են նաև «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղ բացվել է լիովին արդիականացված ռենտգեն կաբինետ, այցելություններ են եղել մի քանի բուժհաստատություն ևս։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 18:06:00