Նորություններ
Հայտարարություն
16.02.2021
Հասարակական կազմակերպությունների հարգելի ներկայացուցիչներ, ինչպես փետվարի 11-ին Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանյանի հետ հանդիպմանը որոշվել էր, 2020 թվականի հետևանքները և առաջացած մարտահրավերները հաղթահարելու, ինչպես նաև առավել համակարգված աշխատելու համար ձևավորվելու են աշխատանքային խմբեր։ Աշխատանքային խմբեր կստեղծվեն
1.իրավապաշտպանության 2.սոցիալական,աշխատանքի, զբաղվածության և համայնքային զարգացման
3.հաշմանդամություն ունեցող անձանց և առողջապահության
4.երիտասարդական և կրթամշակութային
5.գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտներում։
Ձևավորվող 5 աշխատանքային խմբերում կընդգրկվեն ինչպես մարզպետարանի, այնպես էլ քաղհասարակության ներկայացուցիչներ։ Աշխատանքային խմբերում ընդգրկվելու համար խնդրում ենք Ձեր կազմակերպության և գործունեության ոլորտի մասին տվյալներն ուղարկել shirak.mtad@gmail.com էլ․հասցեով` մինչև փետրվարի 23-ը։ Մանրամասների համար զանգահարել /0312/ 49000 /105/ հեռախոսահամարով։