Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր պատվոգրեր է հանձնել Շիրակի մարզպետարանի հիմնադրման օրվանից այստեղ աշխատող 16 աշխատակիցների

19.02.2021

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր պատվոգրեր է հանձնել Շիրակի մարզպետարանի հիմնադրման օրվանից այստեղ աշխատող 16 աշխատակիցների՝ մարզպետարանի հիմնադրման 25-ամյակի, երկարամյա անբասիր աշխատանքի, Շիրակի մարզի տարածքային կառավարման և զարգացման գործընթացում ակտիվ գործունեության, ներդրած ավանդի և բարեխիղճ աշխատանքի համար։
Շնորհավորելով մարզպետարանի աշխատակազմին՝ Հովհաննես Հարությունյանը մաղթել է բեղմնավոր աշխատանք․ «Ձեզանից շատերը մարզպետարանի հիմնադրման առաջին իսկ օրվանից աշխատել են այստեղ, մեծ ներդրում ունեն կառույցի կայացման գործում, դժվար աշխատանքային տարիներ են անցել։ Հիմա էլ հեշտ ժամանակահատված չէ։ Պատերազմից հետո մենք նոր մարտահրավերների առջև ենք կանգնած և հիմա առավել քան երբևէ պետք է ջանք ու եռանդ չխնայենք մեր աշխատանքով, մեր նվիրումով ամեն ինչ անելու, որ կարողանանք զարգացնել մեր երկիրը, մարզը, շտկենք մեր մեջքը, արժանի լինենք մեր երկրին ու մեր հայրենիքի համար կյանքը չխնայած հայորդիների հիշատակին»։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:54:30