Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայտարարություն

20.02.2021

«Տուր Ըդվայս» զբոսաշրջային ընկերությունը՝ «ԵՄ-ն Բիզնեսի Համար» նախաձեռնության շրջանակներում իրականացնում է «Զբոսաշրջային Նոր Երթուղիների Ստեղծում՝ Հաշվի Առնելով Սանիտարական և Անվտանգության Նոր Միջոցառումները» ծրագիրը:
ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի կողմից:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է անցկացնել սեմինարներ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում հետևյալ թեմաներով՝
o «Ռազմավարական պլանավորման սկզբունքների ներկայացում՝ Քովիդ-19 համավարակի ժամանակաշրջանում տեղացի ձեռնարկատերերին աջակցելու համար»;
o «Սանիտարահիգիենիկ նորմերը զբոսաշրջության ոլորտում Քովիդ-19 համավարակի ժամանակաշրջանում»:
Սեմինարներին կարող են մասնակցել Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի՝ զբոսաշրջային ոլորտում գործունեություն ծավալող բոլոր ընկերությունները և անհատները, մասնավորապես՝ զբոսավարները, գիշերակացի, սննդի, ճանապարհատրանսպորտային ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացուցիչները, և այլ հետաքրքրված անձինք:
Սեմինարներին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հայտադիմումը՝ անցնելով հետևյալ հղումով՝
https://docs.google.com/.../1FAIpQLSc.../viewform...
Սեմինարները կվարեն «Տուր Ըդվայս» զբոսաշրջային ընկերության տնօրեն Արտակ Ավետիսյանը, պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը և վարակաբան Հասմիկ Հակոբյանը:
Սեմինարը կանցկացվի 2021թվականի փետրվարի 23-ին ք․Գյումրի, «Օլիմպիկ» հյուրանոցային համալիրում (Գյումրու մարզամշակույթային կենտրոն):
Հարցերի դեպքում կարող եք նամակ ուղարկել mice@toursarmenia.com էլ. հասցեին կամ զանգահարել 098/055/010 56 65 66 հեռախոսահամարներին:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59