Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Զբոսաշրջային նոր երթուղիների ստեղծում՝ հաշվի առնելով սանիտարական և անվտանգության նոր միջոցառումները» ծրագիրը

23.02.2021

 «Զբոսաշրջային նոր երթուղիների ստեղծում՝ հաշվի առնելով սանիտարական և անվտանգության նոր միջոցառումները» ծրագիրը «Տուր Ըդվայս» զբոսաշրջային ընկերությունն իրականացնում է «ԵՄ-ն Բիզնեսի Համար>> նախաձեռնության շրջանակներում: ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի կողմից:
Ծրագրի շրջանակներում այսօր սեմինար է անցկացվել Շիրակի մարզում՝ «Ռազմավարական պլանավորման սկզբունքների ներկայացում՝ Քովիդ-19 համավարակի ժամանակաշրջանում տեղացի ձեռնարկատերերին աջակցելու համար» և «Սանիտարահիգիենիկ նորմերը զբոսաշրջության ոլորտում Քովիդ-19 համավարակի ժամանակաշրջանում» թեմայով։ Սեմինարին մասնակցել են նաև Շիրակի մարզպետարանի ոլորտային պատասխանատուները։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:29:36