Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արեգնադեմ բնակավայրում կառուցվում են սպանդանոցային և ֆերմերային տնտեսություններ

04.03.2021

Շիրակի մարզպետի տեղակալ Դավիթ Սեխլեյանը մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պատասխանատուների հետ այցելել է Ամասիա խոշորացված համայնքի Արեգնադեմ բնակավայր՝ ծանաթանալու այստեղ կառուցվող սպանդանոցին և ֆերմերային տնտեսությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են սպանդանոցի կառուցմանն ու գործունեությանն առնչվող հարցեր։ Մարզպետի տեղակալն ընդգծել է Շիրակում գյուղատնտեսության բնագավառի զարգացման անհրաժեշտությունը, անդրադարձ է կատարվել գյուղատնտեսական պետական օժանդակության ծրագրերի իրականացմանը։
Պատասխանատուներն այցելել են նաև գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության կողմից հիմնված և Արեգնադեմ բնակավայրի կոպերատիվին տրամադրված կաթի հավաքման և մթերման կայան, Ամասիայի համայնքապետարանում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 18:13:45