Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ուշադրություն

06.03.2021

COVID-19-ի դեպքերը կրկին ավելանում են, ինչը խոսում է բոլորիս զգոնության պակասի մասին։
Սիրելի շիրակցիներ, հորդորում ենք բոլորիդ պահպանել հակահամաճարակային կանոնները`
Կրե՛ք դիմակ, պահե՛ք սոցիալական հեռավորություն և հաճախ ախտահանե՛ք ձեռքերը
Բաց և փակ տարածքներում պահպանեք հաստատված բոլոր հակահամաճարակաբանական կանոնները:
Հանրային տրանսպորտից օգտվելիս խստորեն պահպանեք հակահամաճարակային կանոնները՝ կրեք դիմակ,տրանսպորտային միջոց նստելիս պարտադիր ախտահանեք ձեռքերն ալկոհոլային հիմքով ախտահանիչ միջոցներով,
 նախապես ուղեվարձի չափով մանրադրամ ունեցեք՝ հնարավորինս բացառելով մանրը վերադարձնելու կամ ստանալու անհրաժեշտությունը։
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հորդորում է` Ուղևորափոխադրում իրականացնող տնտեսավարողներին և ֆիզիկական անձանց ուղևորներից պահանջել տրանսպորտային միջոցի ուղեսրահում պարտադիր կրել դիմակ,ապահովել տրանսպորտային միջոցի սահմանված կարգով ախտահանումը, ինչպես նաև ուղևորների նստեցումը կատարել տրանսպորտային միջոցի նստատեղերի քանակով՝ բացառելով գերբեռնված երթևեկությունը։
‼ Հիշեցնում ենք, որ կորոնավիրուսային հիվանդության տարածման տեմպերի աճի դեպքում կքննարկվի հասարակական տրանասպորտից օգտվելու սահմանափակումներ և պատասխանատվության միջոցներ կիրառելու հարցը։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:29:36