Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ` ՄԱՐՏԻ 8-Ի ԱՌԹՒՎ

08.03.2021

Սիրելի՛ կանայք, մայրեր և քույրեր, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի առթիվ: Մեր հայրենիքին բաժին հասած այս դժվարին օրերին առավել քան երբևէ կարևոր է հայ կնոջ կամքն ու արժանապատվությունը, որոնք հայապահպանության, հայոց պետականության ամրապնդման գործում առանցքային նշանակություն ունեն։
Ձեր որդիներն ու ամուսինները կենաց ու մահու պայքարի ելան հանուն հայրենիքի։ Ուզում եմ առանձնահատուկ երախտիքի խոսքեր հղել հերոսածին մայրերին, Ձեր հայրենասիրական դաստիարակության շնորհիվ է, որ մենք առյուծ զավակներ ունենք, որոնք մեկ վայրկյան չերկնչեցին թշնամու դեմ պայքարի դուրս գալուց։
Մեր խոնարհումը նրանց հիշատակի ու Ձեր առջև։
Սիրելի՛ կանայք, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, անսահման սեր, ընտանեկան ջերմություն, արևշատություն։ Թող բարօրությունն ու երջանկությունը միշտ լինեն Ձեր կյանքի ուղեկիցները, իսկ ամենակարևորը՝ ապրեք խաղաղ ու անվտանգ երկնքի տակ՝ լի գարնանային շնչով ու թարմությամբ

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23