Նորություններ
Մարտի 8-ի ժամը 9.30-ի դրությամբ Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղում է թույլ ձյուն
08.03.2021

Մարտի 8-ի ժամը 9.30-ի դրությամբ Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղում է թույլ ձյուն։ Աշոցքի(Ցողամարգ - Վարդաղբյուր) և Ախուրյանի (Ջաջուռի լեռնանցք) ճանապարհների որոշ հատվածներում գետնաբուք է։ ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Աշոցքի, Ամասիայի, Անի, Ախուրյանի և Արթիկի տարածաշրջանների ճանապարհների որոշ հատվածներում առկա է նաև մերկասառույց։ Ճանապարհները սպասարկող ընկերություների կողմից կատարվում են ճանապարհների երթևեկելի հատվածների ձյան մաքրման և աղ ավազով մշակման աշխատանքներ։ Այս պահին մարզի ճանապարհներին աշխատում է 14 միավոր տեխնիկա։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել միայն ձմեռային անվադողերով։