Նորություններ
Մարտի 11-ի ժամը 9․45-ի դրությամբ Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի, Ախուրյանի, Արթիկի և Անիի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղում է ձյուն
11.03.2021

Մարտի 11-ի ժամը 9․45-ի դրությամբ Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի, Ախուրյանի, Արթիկի և Անիի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղում է ձյուն։ ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության բոլոր ճանապարհները բաց են: Աշոցքի տարածաշրջանի ճանապարհների որոշ հատվածներում առկա է մերկասառույց։ Ճանապարհները սպասարկող ընկերություների կողմից կատարվում են ճանապարհների երթևեկելի հատվածների ձյան մաքրման և աղով ու ավազով մշակման աշխատանքներ։ Այս պահին մարզի ճանապարհներին աշխատում է 10 միավոր տեխնիկա։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել միայն ձմեռային անվադողերով։