Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հրաձգության մրցույթ Շիրակի մարզպետարանի աշխատակիցների միջև

12.03.2021

Արդեն 4-րդ տարին է, ինչ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ պետական մարմինների աշխատակիցների միջև անց է կացվում հրաձգության հանրապետական մրցույթ։ Շիրակի մարզպետարանի թիմի ձևավորման նպատակով՝ Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոցի հրաձգարանում կազմակերպվել է ընտրական մրցաշար։ Մրցույթի զինատեսակ օդամղիչ ատրճանակով յուրաքանչյուր մասնակից կատարել է 2 փորձնական ու 5 հաշվարկային կրակոց։ Մրցումների արդյունքներով համալրված մարզպետարանի թիմը՝ 3 տղամարդ և 3 կին, մարտի 22-23-ը Երևանում՝ «ԱսպարԱրմս» ՍՊԸ–ի հրաձգարանում կմասնակցի մրցույթի հանրապետական եզրափակիչ փուլին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կարևորելով հրաձգության և զենքին տիրապետելու խիստ անհրաժեշտությունը՝ այս տարվանից տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների միջև ևս անց է կացնում մրցույթ։ Մարտի 24-25-ը «ԱսպարԱրմս» ՍՊԸ–ի հրաձգարանում անցկացվող մրցույթին Շիրակի մարզը կներկայացնեն Գյումրու, Արթիկի և Ախուրյանի համայնքապետարանների թիմերը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:54:30