Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին

17.03.2021

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին: Պարոն Մելնիկովը շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար և ներկայացնելով ընկերության գործունեությունը՝ նշել է, որ կոնցեսիոն կառավարման շրջանակներում ՀԿԵ ներդրումների մեծ մասն ուղղվել է երկաթուղային ենթակառուցվածքի վերանորոգմանն ու արդիականացմանը: Աշխատանքները կրում են շարունակական բնույթ և այս տարի ձեռք է բերվելու 100 բեռնատար նոր շարժակազմ, թարմացում կլինի նաև ուղևորափոխադրում կատարող շարժակազմերի մեջ՝ ընկերությունը կհամալրվի հարմարավետ, ժամանակակից պահանջներին համապատասխանող ուղևորատար վագոններով։
Հովհաննես Հարությունյանը կարևորել է գնացքների անվտանգ երթևեկության ապահովումն, ինչպես նաև ենթակառուցվածքների արդիականացումն ու նոր տեխնոլոգիաների կիրառումը։
«Ուրախ եմ, որ խոսում եք նոր կատարվելիք ներդրումների ու արդիականացման աշխատանքների մասին, կարևորում եմ երկաթուղու աշխատանքում նորարարությունների օգտագործումը, հատկապես, տուրիստական նոր սեզոնին ընդառաջ։ Այս հարցում վստահ եմ մենք կհամագործակցենք ու կհամագործակցենք բոլոր շահագրգիռ կազմակերպությունների հետ»,- նշել է Շիրակի մարզպետը։
Զրուցակիցները քննարկել են «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատանքներին, առաջիկա ծրագրերին, հիմնախնդիրներին ու համագործակցությանը վերաբերող մի շարք այլ հարցեր։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:54:30