Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի է ունեցել Արցախյան վերջին պատերազմում հերոսացած ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող Արտակ Ժամակոչյանի անվան դասասենյակի բացումը

18.03.2021

Գյումրու թիվ 4 հիմնական դպրոցում այսօր տեղի է ունեցել Արցախյան վերջին պատերազմում հերոսացած ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող Արտակ Ժամակոչյանի անվան դասասենյակի բացումը։ Բացման արարողությունը տեղի է ունեցել հերոսի ծննդյան օրը, նա այսօր կդառնար 31 տարեկան։
Միջոցառմանը մասնակցել են Շիրակի մարզպետի տեղակալ Պողոս Աբրահամյանը, Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Հայկ Սուլթանյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Երկրապահ կամավորականների միության անդամներ, Արտակ Ժամակոչյանի ծառայակից ընկերները, հարազատներն ու այլ հյուրեր։
Հայրենիքին ամենաթանկը՝ կյանքը, նվիրած հայորդիների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով՝ դպրոցականները սկսել են խոնարհումի միջոցառումը։ Շիրակի մարզի Երկրապահ կամավորականների միության նախագահ Յուրա Ալեքսանյանը Արտակ Ժամակոչյանի մորն է հանձնել Երկրապահ կամավորականների միության մեդալը, որով հերոսը պարգևատրվեց հետմահու։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:54:30