Նորություններ
Զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց համար նախատեսվում է ստեղծել անկախ կյանքի կենտրոններ
18.03.2021
Ծրագրի նպատակն է ապահովել զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանությունը, սոցիալական ներառումը և անկախ կյանքի իրավունքը՝ սոցիալական, կրթական, մշակութային և տնտեսական միջոցառումների ամբողջության միջոցով:
Միջազգային փորձի հիման վրա նախատեսվում է ստեղծել անկախ կյանքի կենտրոններ, որտեղ կիրականացվեն`
-ինքնուրույն կենցաղավարման ծրագրեր,
-անձնական օգնականի,
-մասնագիտական կողմնորոշման,
-կարիերայի պլանավորման ծառայություններ։
Առաջին փուլում նման կենտրոններ կստեղծվեն 6 մարզում։
#ArmGov
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն