Նորություններ
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
27.03.2021

Հարգարժա՛ն թատերական գործիչներ, թատերարվեստի երկրպագուներ, շնորհավորում եմ բոլորիդ Թատրոնի միջազգային օրվա առթիվ։
Հազարամյա պատմություն ունեցող հայ թատրոնը մեծ ներդրում է ունեցել մեր հոգևոր և մշակութային ժառանգության կերտման գործում։
Ձեր մասնագիտական բարձր պատրաստվածության և արհեստավարժության շնորհիվ կարողանում եք անտեսանելի դարձնել բեմական և իրական կյանքի սահմանագիծը։ Այսօր, առավել քան երբևէ, հանդիսատեսը կարիք ունի մեր հերոսական պատմության, մեր նորօրյա հերոսների մասին նոր ներկայացումների, որը կարող է մեր մորմոքվող սրտերին բալասան դառնալ։ Արվեստի ուժով է պետք բժշկել հայ մարդու հոգին, որը տառապանքի բովով է անցել, սակայն միշտ բարձր է գնահատել թատրոնի դերն ու նշանակությունը։ Հայ թատրոնի հնաբնակներց մեկը՝ Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկականը թե՛ նախկինում, թե՛ այսօր մեր մշակութային ժառանգությունը հարստացնում է գեղարվեստական անգնահատելի արժեքներով: Գյումրու Ս. Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի ավանդը մշակութասեր սերունդ դաստիարակելու գործում մնում է անգնահատելի։
Հարգելինե՛րս, մաղթում եմ Ձեզ լեփ-լեցուն դահլիճներ և ստեղծագործական նոր եռանդ։
Թատրոնը եղել և մնում է մեր երևակայության ու երազանքների օրրանը։