Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կամո բնակավայրի դպրոցում բացվել է համագյուղացի երկու հերոսներ, Արցախյան պատերազմում զոհված փոխգնդապետ Արման Էդուարդի Դրմեյանի և Արմենակ Բագրատի Խաչատրյանի անվան դասասենյակներ

29.03.2021

Կամո բնակավայրի դպրոցում բացվել է համագյուղացի երկու հերոսներ, Արցախյան պատերազմում զոհված փոխգնդապետ Արման Էդուարդի Դրմեյանի և Արմենակ Բագրատի Խաչատրյանի անվան դասասենյակներ։
Փոխգնդապետ Արման Դրմեյանի հարազատներին է հանձնվել «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանը, որին հերոսն արժանացել է Արցախի նախագահի հրամանագրով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում հայրենիքը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության և արիության համար։
Հմուտ հրամանատարի, փորձառու հրետանավորի արժանի շարունակողն է եղել նաև Կամո գյուղի մյուս հերոսը՝ Արմենակ Բագրատի Խաչատրյանը, երիտասարդ զինվորը զոհվել է հոկտեմբերի 23-ին Մարտունիում, թշնամու հետախուզական հարձակումը կանխելու նպատակով՝ մարտական առաջադրանք կատարելիս՝ անօդաչու թռչող սարքի հարվածից։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 15:34:23