Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մահացել է լեգենդար հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը

31.03.2021

ՀՀ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի և մարզպետարանի ողջ աշխատակազմի անունից մեր խորին ցավակցություններն ենք հայտնում ՀՀ զինված ուժերի գեներալ-մայոր, Արցախի Հերոս, Հայաստանի Հանրապետության «Մարտական Խաչ» շքանշանակիր Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ: Հայաստանը կորցրեց իր արժանավոր զավակին, հայրենիքի նվիրյալ պաշտպանին, մեր նորօրյա պատմության հաղթանակի խորհրդանիշը համարվող հայրենասեր հային ու զինվորականին:
Մեր վշտակցություններն ենք հղում ողջ հայ ժողովրդին, Արկադի Տեր-Թադևոսյանի հարազատներին, մարտական ընկերներին, մերձավորներին ու բարեկամներին:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:43:55