Տպել
Նորություններ
895 մլն դրամ հավելյալ գումար կհատկացվի պատերազմի մասնակիցների և և նրանց հարազատների ուսման վարձի փոխհատուցման նպատակով
01.04.2021
Պատերազմին մասնակցած ուսանողների կամ մասնակից անձանց սովորող երեխաների և ամուսնու ուսման վարձի փոխհատուցման ծրագիրը շարունակվում է նաև 2021թ-ին։
4,213 ուսանողի ուսման վարձը փոխհատուցելու նպատակով բյուջեում կատարվել է վերաբաշխում և հատկացվել հավելյալ 895.4 մլն դրամ։
Մինչև այս փոխհատուցվել է 1,373 ուսանողի ուսման վարձ՝ ընդհանուր 304.9 մլն դրամ ծավալով։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն