Նորություններ
Հանգչիր խաղաղությամբ
06.04.2021

ՀՀ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի և մարզպետարանի ողջ աշխատակազմի անունից մեր խորին ցավակցություններն ենք հայտնում վաստակավոր բժիշկ, Շիրակի մարզի մանկաբարձագինեկոլոգիական ծառայության հիմնադիր, Գյումրու պատվավոր քաղաքացի ֆելիքս Գրիգորյանի մահվան կապակցությամբ: Շիրակի մարզը կորցրեց իր նվիրյալ բժշկին, արժանավոր մտավորականին, հայրենասեր մարդուն ու քաղաքացուն: Մեր վշտակցություններն ենք հայտնում ֆելիքս Գրիգորյանի ընտանիքին, ընկերներին, մերձավորներին ու բարեկամներին: