Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

07.04.2021

 Սիրելի՛ մայրեր, քույրեր, կանայք և աղջիկներ, շնորհավորում եմ Ձեզ մայրության և գեղեցկության տոնի առթիվ։
Մարիամ Աստվածածնի ավետման այս օրը ևս մեկ առիթ է կնոջ ոգեղեն առաքելությունն ընդգծելու և կարևորելու, ինչպես նաև հնարավորություն է վերաիմաստավորելու մեր ընտանեկան արժեքները, մեծարելու հայ կնոջն ու հայ մայրերին։ Ձեր հերոսածին շնորհի, անկոտրում կամքի, մայր կոչմանն արժանի լինելու մասին դարերն ու մեր պատմությունն են վկայակոչում։
Երախտագիտության վեհ զգացումով ուզում եմ շնորհավորել, հատկապես, հայ զինվորների մայրերին, որոնց որդիների սխրանքն անմահ է, արարքը՝ վսեմ։
Սիրելիներս, Ձեր հոգատարությունը, քնքշանքը, սերն ու օրհնությունն ամենազորեղ պահապան ուժն են բոլորիս համար։
Թող կյանքը Ձեզ համար լինի գարնանային օրվա նման արևոտ ու լուսաշող և մայրական աչքերում այսուհետ միայն երջանկության արցունքներ երևան։
Թող որդիական սերն ու հոգատարությունը մշտապես լինեն ձեր կյանքի ուղեկիցը։
Մաղթում եմ բոլորիդ առողջություն, երջանկություն և բարեկեցություն։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23