Նորություններ
Գյումրեցի ծանրորդ Սամվել Գասպարյանը Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում նվաճեց ոսկե մեդալ
10.04.2021
Գյումրեցի ծանրորդ Սամվել Գասպարյանը Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում, որն անցկացվում է Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում, նվաճեց ոսկե մեդալ։
Շնորհավորում ենք մեր ծանրորդին, մաղթում` նորանոր նվաճումներ։
Սամվել Գասպարյանը պոկում վարժաձևում ցույց տվեց 176 կգ, իսկ հրումում՝ 214 կգ արդյունք, երկամարտի 390 կգ ցուցանիշով կանգնեց պատվո հարթակի 1-ին հորիզոնականին:
Սամվել Գասպարյանը Գյումրու օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի սան է, անձնական մարզիչը Հարություն Եղոյանն է։ Մարզիկը շարունակում է իր ազգականի՝ աշխարհահռչակ ծանրորդ Յուրի Վարդանյանի գործը։