Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Դարձիր մեկը տասը միլիոնից

19.04.2021

Ապրիլի 25-ին կայանալիք համապետական ծառատունկին ընդառաջ  Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ։ Կարևորելով «10 մլն ծառ» նախաձեռնությանը Շիրակի մարզի լիարժեք մասնակցությունը՝ Հովհաննես Հարությունյանը հորդորել է կազմակերպչական աշխատանքներում լինել աչալուրջ, հանձնարարել՝ պատշաճ կերպով յուրաքանչյուր ոլորտում անել հնարավորը ծառատունկը արդյունավետ իրականացնելու համար։ Քննարկվել են ծառատունկին բոլոր հանրույթների մասնակցությանը, ծառատունկի ենթակա տարածքների գույքագրմանը, մարդկային և տեխնիկական ռեսուրսի հավասարաչափ բաշխմանը, տնկված ծառերի հետագա խնամքին վերաբերող հարցեր։

Ծառատունկին Շիրակի մարզին կտրամադրվի 10 հազար տնկի։
Հասարակական կազմակերպությունները և քաղաքացիական նախաձեռնությունները, ովքեր ցանկություն ունեն մասնակցելու համապետական ծառատունկին Շիրակի մարզում կարող են դիմել մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:54:30