Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Շիրակի մարզպետարանում անցկացվել է «Առափիի սողանքի կտրուկ ակտիվացման դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով ուսումնավարժանք

21.04.2021

 Շիրակի մարզի արտակարգ իրավիճակների հանձնաժողովի նախագահ, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ այսօր անցկացվել է «Առափիի սողանքի կտրուկ ակտիվացման դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով ուսումնավարժանք, որին մասնակցել են արտակարգ իրավիճակներում պատասխանատու բոլոր կառույցների պատասխանատուները։
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության պատասխանատուները ներկայացրել են ուսումնավարժության պլանն ու դրանով նախատեսված հետագա գործողությունների ու միջոցառումների մանրամասները։
Անդրադառնալով ուսումնավարժությունների անցկացման կարևորությանը՝ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը նշել է, որ այսպիսի միջոցառումները պետք է կազմակերպել և անցկացնել ամենայն լրջությամբ․ «Մենք բոլորս պետք է հստակ հասկանանք, որ ցանկացած ուսումնավարժության գլխավոր նպատակը բոլոր պատասխանատու ստորաբաժանումների կարողությունների կատարելագործումն ու հմտությունների խորացումն է։ Սա նշանակում է, որ մատների արանքով նայել նման միջոցառումներին անթույլատրելի է, ցանկացած արտակարգ իրավիճակ ենթադրում է մարդկային կյանքեր ու մարդկանց ճակատագրեր, այստեղ մենք սխալվելու և թերանալու իրավունք չունենք, ուրեմն պետք է ամեն ինչ անենք վարժանքները հավուր պատշաճի կազմակերպելու համար»։
Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները հանդես են եկել զեկույցներով, քննարկվել են ձեռնարկվող քայլերին և իրականացվելիք միջոցառումներին վերաբերող հարցեր։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42