Նորություններ
Հարգանքի տուրք Հերհերի ձորում
24.04.2021
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների, դիվանագիտական և ուժային կառույցների ղեկավարների, մտավորականների ու հյուրերի հետ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել են Ջարդի ձոր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ծաղկեպսակ և ծաղիկներ են դրվել հուշակոթողին։
Շիրակի մարզպետը լրագրողների հետ զրույցում նշել է, որ սրբադասված մեր զոհերի հիշատակը հարգելու և խնկարկելու համար է Ջարդի ձորում․ «Ամեն տարի, երբ հարգանքի տուրք ենք մատուցում մեր անմեղ զոհերի հիշատակին՝ պետք է հաստատակամորեն շարունակենք պայքարը Ցեղասպանության միջազգային ճանաչման համար, քանի որ միայն միջազգային ճանաչմամբ է հնարավոր կանխարգելել նման տեսակի ոճրագործությունները։ Իսկ այն, ինչ տեղի ունեցավ 2020 թվականի Արցախյան պատերազմին` կրկին փաստեց հայատյաց քաղաքականության մասին։ Բայց մեր կամքն ամուր է և ապագայի հանդեպ հավատով պետք է շարունակենք մեր պայքարը»։