Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սերժանտ Աշոտ Էդվարդի Պետրոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով

24.04.2021

 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում հայրենիքը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության և արիության համար Արցախի Հանրապետության N զորամասի զինծառայող սերժանտ Աշոտ Էդվարդի Պետրոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ Շքանշանն այսօր Աշոտի ընտանիքին է փոխանցել Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը՝ պատասխանատուների հետ միասին։
«Ապրելն հիմա ավելի դժվար է, քանզի գիտակցում ենք, որ հերոսներ ենք կորցրել, որոնք պետք է ապրեին, պետք է շենացնեին մեր երկիրը, պետք է ամուսնանային, երեխաներ ունենային, բայց, ցավոք, պատերազմը բոլոր ժամանակներում շատ բարդ բան է, պատերազմն առանց կորուստների չի լինում։ Շնորհակալություն ձեզ, դուք Աշոտի նման հերոս եք դաստիարակել, մարտական ընկերներն են նրա հերոսությունների մասին պատմում, թե ինչպես են մարտնչել, բայց, ցավոք, անմահացել է հանուն հայրենիքի։ Մենք հպարտ ենք բոլոր մեր ընկած զինվորներով և պարտավոր ենք ապրելու, ապրելու և շենացնելու մեր երկիրը, քանզի նրանք հանուն այս երկրի չխնայեցին ամենաթանկը»։
Աշոտ Պետրոսյանն անմահացել է Հադրութում։ Ջրառատ բնակավայրն այս պատերազմում 3 հերոս է կորցրել՝ Աշոտ Պետրոսյան, Գևորգ Կիրակոսյան, Գրիգոր Թորոսյան։ Նրանց շիրիմներին ծաղիկներ են խորնահվել։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42