Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

24.04.2021

Սիրելի՛ հայրենակիցներ

Մեր պատմության ամենածանր էջի՝ Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցն է։
Հայ ազգը միլիոնավոր անմեղ զոհերից զատ, կորցրեց պատմական հայրենիքի մի մասը։ Օսմանյան Թուրքիայի կողմից իրագործված հակամարդկային ոճրագործությունից մեկ դարից ավել անց էլ բոլորիս գլխավոր ձգտումը պետք է լինի Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը, որպեսզի ողջ աշխարհում կանխվի ոճրագործությունն ու բռնությունը։ Մենք երախտապարտ ենք այն ժողովուրդներին, պետություններին և անհատներին, ովքեր դատապարտել են ոճրագործությունը:
Տարիներն անցնում են՝ կերտելով պատմություն, 2020 թվականի 44-օրյա պատերազմը ևս մեկ անգամ հայի հանդեպ հայատյաց վերաբերմունքն ի ցույց դրեց։ Հենց դա էլ մեզ պետք է առավել մեծ վճռականության տանի, քանզի հայի գոյապայքարը շարունակվում է մինչ օրս։
Սիրելի՛ հայրենակիցներ, խոնարհվելով անմեղ զոհերի հիշատակի առջև` մեր ժողովրդին ցանկանում եմ անկոտրում ոգի, միասնականություն և հավատ ապագայի հանդեպ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 13:05:17