Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում ապրիլի 25-ի համապետական ծառատունկին Շիրակի մարզպետարանի աշխատակազմը ծառատունկ իրականացրել է Գյումրու անտառպետության Կապսի տեղամասում

25.04.2021

«10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում ապրիլի 25-ի համապետական ծառատունկին Շիրակի մարզպետարանի աշխատակազմը ծառատունկ իրականացրել է Գյումրու անտառպետության Կապսի տեղամասում, ծառատունկին միացել են ՀՀ առողջապահության նախարարության, մարզի ուժային կառույցների, տեսչական մարմինների, հասարակական մի շարք կազմակերպությունների աշխատակիցներ։ 7 հա տարածքի վրա տնկվել է 21 հազար ծառ, իսկ մարզի համայնքներին ու նրանց ենթակայության կառույցներին հատկացվել է առանձին 10 հազար տնկի։
«Շիրակի մարզում համապետական ծառատունկին միացել են բոլոր համայնքներն ու նրանց ենթակայության կոլեկտիվները, տարբեր այլ կառույցներ ու անհատներ։ Ծառատունկը նոր կյանքի ու մեր ապագայի խորհուրդն է կրում։ Մեր երկիրը, բնությունը սիրելով կկարողանանք առաջ շարժվել։ Այսպիսի նախաձեռնություններով մենք ոչ միայն կնպաստենք շրջակա միջավայրի պահպանությանը, այլև մարդկանց մեջ ապագայի հանդեպ նոր հույս կարթնացնենք»,- լրագրողների հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը։
Մարզպետը կարևորել է նաև ծառերի հետագա պահպանությունը՝ հորդորելով հետևել դրանց ու խնամել տնկիները։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 19:28:32