Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածներում ասֆալտապատման աշխատանքների մեկնարկը տրված է

27.04.2021

 Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում՝ Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածներում ասֆալտապատման աշխատանքների մեկնարկը տրված է։ Դրանց հետևելու, ընթացքին ծանոթանալու, աշխատանքային հարցեր քննարկելու նպատակով այսօր Շիրակի մարզ է այցելել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը։ Նախարարի պաշտոնակատարը Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ տնօրեն Ստեփան Մաչյանի և պատասխանատուների հետ զրուցել է շինարարների հետ, կարևորել աշխատանքների ժամանակին և որակով իրականացումը՝ նշելով, որ Հյուսիս-հարավի այս հատվածը էական ու կենսական նշանակություն ունի։
Տրանշ 3 (Թալին-Լանջիկ 18,7կմ, Լանջիկ-Գյումրի 27,5կմ) ընդհանուր երկարությունը՝ շուրջ 46,2 կմ է։ Մինչև սեպտեմբեր կիրականացվի այս հատվածի շինարարությունը՝ եռաշերտ ասֆալտային ծածկույթով։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 19:28:32