Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խորհրդակցություն՝ նվիրված Գյումրու ժամակավոր կացարաններում բնակվող ընտանիքների բնակարանային հիմնախնդիրների լուծմանը

08.05.2021

 Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր հյուրընկալել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանին, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին։ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Եղիազարյանի, այլ պատասխանատուների մասնակցությամբ անցկացվել է խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են մարզի գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար պետական աջակցությամբ իրականացվող բնակելի տների կառուցման շինարարական աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր։
Մարզի 8 գյուղական բնակավայրերում այժմ ընթացքի մեջ են 25 բնակելի տների կառուցման աշխատանքները, դրանցից 5-ի աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում, մնացածի աշխատանքները կավարտվեն մեկ-երկու ամսից։ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը կարևորել է աշխատանքների ժամանակին ու որակով իրականացումը։
Խորհրդակցության ժամանակ քննարկվել են նաև մարզում, մասնավորապես, Գյումրի քաղաքում ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքների բնակարանային հիմնախնդիրների լուծմանը վերաբերող հարցեր։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 18:06:00