Նորություններ
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
09.05.2021
Հարգելի՛ հայրենակիցներ
Շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակի և Խաղաղության տոնի առթիվ։ Մեզ համար այս տոնն առավել քան արժեվորված է։ Պատերազմի առաջին օրերից սկսած հայ ազգի հազարավոր զավակներ անձնվիրաբար պայքար մղեցին թշնամու դեմ։ Հավերժ փառք և խոնարհում հայրենիքի փրկության համար իրենց կյանքը զոհաբերած նվիրյալների հիշատակին: Նրանց սխրանքն անմահ է և ընդմիշտ կապրի սերունդների հիշողության մեջ։ Այսօր էլ, երբ ողջ մարդկությունը կանգնած է քաղաքակիրթ աշխարհին սպառնացող նոր մարտահրավերների՝ ահաբեկչության, պատերազմների, ցեղասպանության, ֆաշիզմի նոր դրսևորումների վտանգի առջև, երբ ամեն օր այս ամենի հետևանքով աշխարհում հարյուրավոր մարդիկ են զոհվում, երկրորդ աշխարհամարտի գլխավոր պատգամը շարունակում է արդիական մնալ։ Բոլորիս ջանքերը պետք է միտված լինեն միայն մեկ նպատակի՝ պայքարել նման ոճրագործությունների ու դրանց կանխարգելման դեմ։
Մենք պետք է շտկենք մեր մեջքն ու հզորացնելով մեր երկիրը նոր հաղթանակներ տոնենք։
Կրկին շնորհավորելով Հաղթանակի և խաղաղության օրվա, պատերազմի ավարտի 76-րդ տարեդարձի առթիվ, Մեծ Հայրենականի վետերաններին ցանկանում եմ առողջություն, խաղաղ ու անվտանգ երկինք բոլորիս գլխավերևում: