Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր մասնակցել է «Երիտասարդներն ու նորարարությունը Հայաստանում» խորագրով քննարկմանը

11.05.2021

 Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր մասնակցել է «Երիտասարդներն ու նորարարությունը Հայաստանում» խորագրով քննարկմանը, որն անցկացվել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի կողմից՝ Եվրոպայի օրվա միջոցառումների շրջանակներում։
Միջոցառման մասնակիցներին ողջունել երիտասարդության ներուժի, երիտասարդների դերի բարձրացմանն է անդրադարձել Շիրակի մարզպետը․ «Ուրախ եմ մասնակցելու նման կարևոր հանդիպման ու քննարկման։ Նախ ուզում եմ շնորհավորել Եվրոպայի օրվա առթիվ։ Եվրամիությունը մեր կարևոր գործընկերներից է տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների գործընթացներում: Այսօրվա հանդիպման թեման առավել քան կարևորներից է։ Նորարարական գործունեությունը և ինովացիոն տեխնոլոգիաները ժամանակակից աշխարհում տնտեսական բարգավաճման շարժիչ ուժն են։ Որևէ մեկիս համար գաղտնիք չէ, որ ցանկացած նորարարություն առավել հասանելի, առավել ըմբռնելի է երիտասարդության համար։ Իսկ այն, որ մեր երիտասարդությունը նորագույն տեխնոլոգիաների յուրահատկությունների, դրանց յուրացման հմտությունների ու նրբությունների տիրապետման վարպետներ կարող են լինել՝ աներկբա իրողություն է։ Մենք ևս խիստ անհրաժեշտ ենք համարում երիտասարդների կարողությունների բացահայտումը, նրանց ներուժի օգտագործումը»։
Երիտասարդության դերի ու նորարարությունների մասին խոսել են նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, որոնք,մասնավորապես, վերաբերել են բիզնեսում, կրթության մեջ նորարության դերին, նորարություններին ու տեխնոլոգիաներին։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-27 11:40:26