Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը հանդիպել է «Կյանքի հիմնարար հմտություններ դեռահասների համար» ծրագրում ընդգրկված Շիրակի մարզի մասնակիցներին

11.05.2021

 Այսօր Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը հանդիպել է «Կյանքի հիմնարար հմտություններ դեռահասների համար» ծրագրում ընդգրկված Շիրակի մարզի մասնակիցների և ծրագրային թիմի անդամների հետ։ Ծրագիրն իրականացվում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖԻ-ի կողմից և նպատակ ունի զինել տասներեքից տասնութ տարեկան պատանիներին կյանքի հիմնարար հմտություններով՝ ընթացիկ և ապագա անձնական և մասնագիտական հաջողությունների հասնելու համար։
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, ողջունելով մանակիցների կարևորել է նմանօրինակ նախաձեռնությունների իրականացումը, քանզի դրանք հնարավորություն են տալիս դեռահասներին և պատանիներին ճիշտ կողմնորոշվելու, առավել վստահ լինելու, արդյունավետ ընտրություն կատարելու համար։
Դեռահասները ներկայացրել են իրենց կողմից Շիրակի մարզում իրականացված աշխատանքները, համայնքային կյանքի ակտիվացմանն ուղղված նախաձեռնությունները և խոսել են ձեռքբերած գիտելիքների և հմտությունների մասին։
Մարզպետը պատասխանել է նրանց հետաքրքրող հարցերին և հորդորել լինել նախաձեռնող ու պրպտող։
Նշենք, որ ծրագրի թիրախային խմբեր են ընտրված Շիրակի, Լոռու, Տավուշի տասներեքից տասնութ տարեկան 150 պատանի՝ տեղաբնակ, Արցախից տեղահանված, զոհված, վիրավոր զինծառայողների ընտանիքների երիտասարդներ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-27 11:40:26