Նորություններ
«Մի′ գուշակիր, եղի′ր տեղեկացված կարգավիճակիդ մասին». հանրային միջոցառում
11.05.2021

Մայիսի 15-ին, ժամը 11:00-17:00 ք.Գյումրի, Վարդանանց հրապարակում կկազմակերպվի հեպատիտ Ց-ի, հեպատիտ Բ-ի և ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի անվճար, անանուն և արագ հետազոտություն:
Միջոցառումը ներառում է նաև ՄԻԱՎ-ի, հեպատիտ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ հետազոտության կարևորության մասին տեղեկատվության տրամադրում:
Հետազոտությունը կկատարվի հարմարեցված և անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած «Կամազ» ավտոմեքենայում՝ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի լաբորատոր մասնագետների կողմից, որը կուղեկցվի նախաթեստային և հետթեստային խորհրդատվությամբ:
Նշենք, որ հանրային միջոցառումը կազմակերպվում է ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի կողմից՝ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ` Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում: