Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետն ասուլիսի ժամանակ անդրադարձել է առաջիկա քաղաքական իրադարձություններին

12.05.2021

Լրագրողների հարցին ի պատասխան՝ Հովհաննես Հարությունյանը տեղեկացրել է, որ գլխավորելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մարզային շտաբը։ Ըստ մարզպետի, կարևորը նախընտրական գործընթացում ամեն ինչ օրենքի դաշտում կազմակերպելն ու իրականացնել է, վարչական ռեսուրսի կիրառում Շիրակի մարզպետը թույլ չի տալու, անկախ հանգամանքից, թե քաղաքական որ ուժի համար է այն ծառայելու:
«Ինձ համար առաջնայինը ընտրական գործընթացը առանց օրինախախտման կազմակերպելն է։ Ես կլինեմ երաշխավոր օրենքի խախտողին օրենքով նախատեսված պատիժը կիրառելու ճանապարհին»,- նշել է Հովհաննես Հարությունյանը։
Մարզպետը կարևոր է համարել քաղաքացիների պատասխանատվության զգացումի բարձրացումը ևս՝ նշելով, որ քաղաքացիները չպետք է լինեն գործիք նպատակի ճանապարհին։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-27 11:40:26