Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Շիրակի մարզպետարանում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված «Հայաստանի զբոսաշրջային ներուժը» խորագրով ցուցահանդեսին

14.05.2021

Մայիսի 27-28-ը Երևանում «Հայաստանի զբոսաշրջային ներուժը» խորագրով ցուցահանդեսին մասնակցելու, միջոցառման չափանիշներն իրազեկելու և կազմակերպչական հարցեր քննարկելու համար այսօր Շիրակի մարզպետարանում՝ Զարգացման ծրագրեի, զբոսաշրջության և վերլուծության բաժնը և Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնը կազմակերպել են հանդիպում-քննարկում մարզում գործող զբոսաշրջային կազմակերպությունների, հյուրանոցների, հյուրատների, սրճարանների, ռեստորանների ներկայացուցիչների, ինչպես նաև մարզում գործող թանգարանների տնօրենների հետ։
Երկօրյա ցուցահանդեսը նպատակ ունի խթանելու ներքին զբոսաշրջության զարգացումը։ Ցուցահանդեսին մասնակցելու են ՀՀ բոլոր մարզերը և բացօթյա տաղավարներում ներկայացնելու են իրենց տուր-պրոդուկտները, գրավիչ կողմերը` յուրաքանչյուր մարզին բնորոշ։ Նախատեսվում է ցուցադրության հատված, որտեղ մասնակիցները կարող են փորձել ամեն մարզին բնորոշ խոհանոցը և մասնակցել որևիցե փորձառության՝ կավագործություն, կարպետագործություն, զարդերի պատրաստում և այլն։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 18:06:00