Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը ներկա է գտնվել «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոնի պաշտոնական բացմանը

17.05.2021

 Այսօր Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը ներկա է գտնվել «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոնի պաշտոնական բացմանը։ Ռեսուրսային կենտրոնը ստեղծվել է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և ՄՄԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ջանքերով՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ ՄԱԲՀ-իև «ՄԱԿ Կանայք»-ի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի շրջանակներում:
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, կարևորելով մարզում նման կենտրոնների առկայությունը, բարձր է գնահատել Շիրակի մարզի երիտասարդների, կանանց ու տղամարդկանց դերերի, կարծրատիպերի փոփոխմանը, երեխայի խնամքի ու ծնողավարության մեջ տղամարդկանց ներգրավվածության մեծացմանը միտված ցանկացած նախաձեռնություն. «Ուրախ եմ ներկա գտնվելու նման կենտրոնի բացմանը և պատահական չէ, որ այն համընկել է ընտանիքի միջազգային օրվա հետ, քանի որ միայն ամուր ընտանիք ունենալու դեպքում կարող ենք ունենալ ամուր պետություն, որն էլ ամեն կերպ կաջակցի ամուր ընտանիքներ ունենալուն»:
Նշենք, որ ծրագրի շահառուներն են Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի 18-40 տարեկան երիտասարդ տղամարդիկ և կանայք։ «Ընտանիքի անկյուն» կենտրոնը հարթակ է նաև համայնքում գործող պետական և հասարակական կազմակերպությունների ոլորտային միջացառումների անցկացման համար:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:29:36