Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն Շիրակի մարզի Երազգավորս և Բայանդուր համայնքներում

17.05.2021

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի, մարզային իշխանության ներկայացուցիչների հետ այսօր այցելել է Երազգավորս և Բայանդուր համայնքներ։
Համայնքներում անցկացվել են աշխատանքային խորհրդակցություններ, որտեղ պատասխանատուները համատեղ լսել ու քննարկել են համայնքաբնակներին հուզող հիմնահարցերը։
«Համայնքային այցելությունները շարունակական բնույթ են կրում, քանզի ինձ համար կարևոր է տեղում ոչ միայն առկա խնդիրներին ծանոթանալը, այլև համայնքների ղեկավարների, համայնքաբնակների կարծիքները, դրանց լուծման մասին նրանց տեսակետները լսելը։ Շատ ճիշտ է, երբ տեղացին է իր խնդրի լուծման մասին խոսում, վստահ եմ՝ համատեղ աշխատանքով արդյունքներ կգրանցենք»,- նշել է Շիրակի մարզպետը։
Երազգավորսում բարձրացվել են մանկապարտեզ, Բայանդուրում՝ նոր դպրոց ունենալու խնդիրները։
Երազգավորսը 2020 և 2021 թվականներին մի շարք խնդիրներ լուծել է պետության հետ համատեղ աշխատանքի արդյունքում։ Սուբվենցիոն ծրագրերով 2020 թվականին ասֆալտապատվել է կենտրոնական մուտքի թիվ 8-րդ փողոցը, ոռոգման համակարգը պլաստիկ խողովակաշարով է փոխարինվել։ 2021 թվականին նախատեսվում է թիվ 8 փողոցի արտաքին լուսավորության ցանցի անցկացում և արևային ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ կրկին սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։
Բայանդուր համայնքը ևս 2020 թվականին մի շարք սուբվենցիոն ծրագրեր է իրականցրել, մասնավորապես, համայնքը գազաֆիկացվել է, կառուցվել է 1500 մետր երկարությամբ ոռոգման ինքնահոս փակ համակարգի պլաստիկ խողովակաշար, հիմնանորոգվել են մշակույթի տունն ու համայքապետարանը։ 2021 թվականին համայնքը նախատեսում է կենտրոնական մուտքի փողոցի ասֆալտապատում, համայնքապետարանի և մշակույթի տան շենքերի սեյսմակայունության բարձրացում, արևային ֆոտովոլտային կայանի տեղադրում, ինչպես նաև ոռոգման ցանցի վերանորոգում և կառուցում։
Ընդհանուր առմամբ 2020 թվականին երկու համայնքներում իրականացվել է 312 մլն 910 հազար դրամի աշխատանք, որից 118 մլն 763 հազար դրամի համաֆինանսավորման բաժինը համայնքներինն է եղել։ 125 մլն 300 հազար դրամի աշխատանք էլ համայնքներում կիրականացվի 2021 թվականին։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:29:36